|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.
«Մի խումբ ուսանողներ Թեհրանում համախմբվելով ՀՀ դեսպանատան դիմաց արձագանքել են Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը:
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ բողոքի ակցիա կազմակերպած իրանցի ուսանողների 30-հոգանոց փոքրաթիվ խումբը այրել է Իսրայելի դրոշը Հայաստանի իշխանություններին կոչ անելով վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու»:
Բողոքի ակցիային անդրադարձել են Իրանի պետական հեռուստատեսությունը և գլխավոր լրատվամիջոցները»: