կարևոր
463 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-14 16:00
Հասարակություն

«Դիսնեյլենդ»-ում կառուցված մեղադրանք է․ Սամվել Կարապետյանի վարկանիշից են վախենում՝ գալիք ընտրություններով պայմանավորված․ Ռոբերտ Ամստերդամ

«Դիսնեյլենդ»-ում կառուցված մեղադրանք է․ Սամվել Կարապետյանի վարկանիշից են վախենում՝ գալիք ընտրություններով պայմանավորված․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամն ասուլիսի ժամանակ ասաց, որ դիմելու են ԵՄ-ին՝ պահանջով, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու կապակցությամբ։

«ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածն է խախտված՝ դավանանքի ազատության վերաբերալ, 10-րդ հոդվածը՝ արտահայտման իրավունքն է  և 18-րդ հոդվածը՝ քաղաքական հիմքն է դրված գործի հիմքում, նաև անհամաչափ պատժի կիրառման դրույթը»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնելով, որ այս պահին նաև Տանզանիայի ընդդիմության իրավունքներն է պաշտպանում՝ ռոբերտ Ամստերդամն ասաց. «Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է, նույնիսկ տանզանիացիները կամաչեին Կարապետյանի դատական գործն ունենային»։