|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ՝ ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ:
Բնականաբար, ունենալու ենք նոր սահմանագիծ, նոր սահմանապահ ուժեր, ավելի երկար պետական սահման պահելու անհրաժեշտություն, նոր կառույցներ և տեխնիկա:
Այս ամենի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որը տրվելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի կարիքների համար:
Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը / միջանցքը նրանք են պահելու:
Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար...»: