Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ինչո՞ւ Տավուշի մարզպետարանում միայն իջևանցիներ են աշխատում։
Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 67 աշխատող, 9 հաստիք թափուր է։ Մարզպետարանի բոլոր աշխատողները Իջևան համայնքի բնակիչներ են, մարզպետարանում Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների բնակիչներ չկան։ Տավուշի մարզպետարանը վաղուց դարձել է Իջևանի մարզպետարան։
2018 թվականի ապրիլին Իջևան քաղաքում կայացած մեծ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների չեն ստանալու, կապ չի ունենալու՝ մարդը իջևանցի է․ ղարաբաղցի, գյումրեցի է։ Սակայն նրա ասածի լրիվ հակառակը եղավ։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է Տավուշի մարզպետի աշխատակազմն ունենալու Տավուշի մարզի, սակայն ոչ Իջևան համայնքի բնակիչ գոնե մեկ աշխատակից»։
Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները համալրվում են մրցույթի արդյունքով: Թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարությունները հրապարակվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում և դիմորդները դիմումները ներկայացնում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով: Հայտարարության մեջ բնակության վայրի պահանջ ըստ գործող օրենսդրության ամրագրված չէ»: