Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.
«Սկսվել է Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքի քանդումը, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել.
«Որքա՞ն է Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքը, դպրոցի նոր շենքը որտե՞ղ է կառուցվելու, դպրոցի ներկայիս շենքը քանդվելո՞ւ է, ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը, գալիք ուսումնական տարում որտե՞ղ են կայանալու դասերը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքի մասով առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գալիք ուսումնական տարին երեխանների ուսումնական դասընթացները շարունակվելու է համայնքի կողմից տրամադրվող որևէ հանրային տարածքում»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը գործում է Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետարանը պարտավոր էր իմանալ, թե դպրոցը որքան հողատարածք ունի։
Մարզպետը նաև չի պատասխանել այն հարցերին, թե ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը։ Մեկուկես ամսից նոր ուսումնական տարին է մեկնարկում, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքը քանդում են, մարզպետը չգիտի, թե այդ դպրոցի ավելի քան 400 աշակերտները դասերը որտեղ են անցկացնելու, հույս ունենալով, որ համայնքը դրա համար հանրային ինչ-որ տարածք կտրամադրի։ Այ քեզ բան»։