|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցն ունի 5 մասնաշենք, դրանք, բացի դպրոցի ճաշարանից, այժմ հիմնանորոգման մեջ են։
Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել էին, որ Բերդավանի դպրոցում նոր ուսումնական տարին սկսելու են հեռավար ուսուցմամբ։
Սակայն Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրինությունը խնդիրն այլ կերպ է լուծել։ Դասերն անցկացվում են գյուղի մշակույթի տանը, երաժշտական դպրոցում, Բերդավանի բնակիչների տրամադրած տարածքներում, ընդհանուր՝ 20 տեղ։
Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանն ասաց, որ տպավորված է համագյուղացիների նվիրական վերաբերմունքից, համախմբվածությունից։
Նա հայտնեց, որ գյուղի մշակույթի տանը վաղը տեղադրելու են էլեկտրական և մետաղյա զանգեր։
Դպրոցի ուսուցչանոցի համար սենյակ է տրամադրվել Բերդավանի գյուղապետարանի շենքում։ Ա․ Նասիբյանն ասաց, որ անցած ուսումնական տարում Բերդավանի դպրոցն ուներ 405 աշակերտ, այս տարի՝ 416 աշակերտ, դպրոցի աշակերտներն ավելացել են Արցախից բռնագաղթած, Բերդավան վերաբնակված ընտանիքի, և Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերից Բերդավան տեղափոխված ընտանիքների երեխաների հաշվին։
Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքերով՝ հունվար ամսին դպրոցի շենքի նորոգումը կավարտվի ու աշակերտները կտեղափոխվեն հիմնանորոգված դպրոց»։