|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Այս տարվա 8 ամսում Տավուշից հեռացել է 500 արցախցի
Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2024թ․ փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում էր Արցախից բռնագաղթած 786 ընտանիք՝ 2810 անձ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել, թե հոկտեմբերի 10-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող արցախցիների թիվը։
Մարզպետարանից պատասխանել են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 10-ի դրությամբ 2310 է»։ Փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի»։