Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Թյուրիմացություն է եղել. ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը քննակենտրոն այցի ժամանակ` անդրադառնալով Տավուշի մարզից ժամանած դպրոցականների հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նրանք ցանկացել են այցելել թանգարան, սակայն նրանց չեն թույլատրել՝ նշելով, որ տոմսերը չեն գործում:
«Մենք թանգարաններին նորից կզգուշացնենք: Օնլայն գրանցմամբ մշակութային կենտրոններ գնալու հնարավորությունն ուժի մեջ է լինելու մինչև հուլիսի 30-ը, որովհետև համակարգն ուշ ենք գործարկել: Քանի որ թանգարանների դեպքում մեկնարկեց դեկտեմբերին, իսկ թատրոնների դեպքում` ապրիլին, հետևաբար` ժամկետը երկարացրեցինք մինչև հուլիսի 30-ը: Սա` այս տարվա համար, իսկ հաջորդ տարիներին կմեկնարկի սեպտեմբերին և կգործի մինչև մայիս»,- պարզաբանեց նախարարը:
Ինչ վերաբերում է տոմսերի` ամռան ամիսներին գործելու հավանականությանը, նախարարը հավելեց, որ այդ հարցը ևս կքննարկեն:
Հավելենք, որ այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնում «Ֆիզիկա» առարկայից, ինչի համար էլ ԿԳՄՍ նախարարն այցելել էր քննակենտրոն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աբոնեմենտի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կստանա մեկ անգամ անվճար այցելելու երեք մշակութային հաստատություն: