|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել ոստիկանության կենտրոնական բաժնում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հետաքննությունը շարունակվում է:
Մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։