|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ջրառատում այսօր տեղի ունեցած զինված միջադեպից հետո «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 3 անձ՝ մեկը` ձեռքի կոտրվածքով, մյուսը` ոտքի հրազենային վնասվածքով, իսկ երրորդը՝ դանակահարված: Yerkir.am-ին «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ տուժածների վիճակը բավարար է, նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ կհայտնի առաջիկայում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է: