կարևոր
994 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-04 13:36
Հասարակություն

Տավուշից 1070 արցախցի է հեռացել․ Ոսկան Սարգսյան

Տավուշից 1070 արցախցի է հեռացել․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«1070 արցախցի հեռացել է Տավուշից․

Տավուշի մարզպետարանի տվյալներով` 2023 թվականի աշնանը Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնագաղթած 780 ընտանիք, 2970 անձ։ Տավուշի մարզպետարանում այլևս վախենում են, Արցախ բառը չեն նշում։ Ի պատասխան լրագրողիս հարցման` Տավուշի մարզպետարանից հայտնել են. «2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 551 ընտանիք և 1900 անձ»։ Երկու տարուց էլ քիչ ժամանակում Տավուշից հեռացել է արցախցի 229 ընտանիք, 1070 անձ։