կարևոր
478 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-14 16:28
Հասարակություն

Արցախցիների դրսում հայտնվելը հիմնավոր չէ այս իշխանության համար, բնակվարձի տրամադրման ծրագիրը չի շարունակվելու․ Գեղամ Ստեփանյան

Արցախցիների դրսում հայտնվելը հիմնավոր չէ այս իշխանության համար, բնակվարձի տրամադրման ծրագիրը չի շարունակվելու․ Գեղամ Ստեփանյան

Արցախցի չորս բանագնացները դուրս եկան կառավարությունից։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց՝ իրենց պլանավորածից երկար տևեց հանդիպումը։ Հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակի ղեկավար Արմեն Ադիլխանյանի հետ, ներկա է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դ. Խաչատրյանը, ինչպես նաևփոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը։

«Որևէ ձևով համաձայնություն բնակվարձի ծրարից դուրս մնացած մարդկանց համար ծրագիրը շարունակելու վերաբերյալ չկա, այսինքն, կատարվեց այն, ինչ ես մինչև յմտնելն ասում էի, հերթական անգամ քննարկում է լինելու, քննարկման համար»,-ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ներսում նրանց ասել են, կառուցողական են տրամադրված առաջարկների ներկայացնելու վերաբերյալ, բայց Ստեփանյանն ասաց՝ հաշվի առնելով նախորդների փորձը, անիմաստ է։

«Կարծեք՝ զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ իշխանությունները չեն տեսնում, որ մարդիկ  ծանր իրավիճակում են։ 50 հազար մարդու զրկել են բնակվարձի աջակցությունից, բայց ասում են, մենք չենք դադարեցրել ծրագիրը»,-ասաց Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։