կարևոր
646 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-12 20:43
Հասարակություն

Այն չնչին գումարը, որ տալիս էին արցախցիներին բնակվարձի համար, դա էլ են կտրել․ Արցախում թողել եմ ծնողներիս գերեզմանը․ Լիլիթ Ավանեսյան

Այն չնչին գումարը, որ տալիս էին արցախցիներին բնակվարձի համար, դա էլ են կտրել․ Արցախում թողել եմ ծնողներիս գերեզմանը․ Լիլիթ Ավանեսյան

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։