|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ադրբեջանը գործելու է այնքան ժամանակ, քանի դրա հնարավորությունը տալիս է Հայաստանի իշխանությունը։ Ադրբեջանն այնքան պահանջելու և ստանալու է, քանի դա տալիս է Հայաստանի իշխանությունը»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Տ.Աբրահամյանն ընդգծեց, որ նման պարագայում պետք է արձանագրել՝ մարդկային և տարածքային կորուստների այս աներևակայելի թվացող շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի այս իշխանությանը դեռ իշխանության է, հնարավորություն ունի վարվելու այնպես, ինչպես պահանջում են թուրք-ադրբեջանական շահերը։
«Այս փուլում Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի, ինչի մասին ես և իմ գործընկերները բարձրաձայնում ենք, անվտանգության առկա իրողություններին համարժեք պայմանների, համակարգի ստեղծումը, որի բացակայության պայմաններում է, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս և թույլ է տալու ապագայում շարժվել, ներթափանցել Հայաստանի տարբեր բնակավայրերի ուղղությամբ, ապահովել և ամրացնել իր այն ագրեսիան, որն ապահովել է Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում գործող ակտիվ բոլոր առողջ ուժերի նպատակը պետք է դառնա ընդհանուր սպառնալիքների շուրջ համախմբելը և այս իշխանության դեմ պայքարն ավելի էֆեկտիվ դարձնելը։