|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ակնկալում ենք, որ փոխվարչապետն իջնի ներքև և պատասխանի արցախցիներին հուզող հարցերին»։ Այս մասին կառավարության շենքի մոտ հայտարարեց արցախցիներից մեկը։
Նա հայտնեց, որ պահանջագրի 12 կետերից 11-ը չեն իրականացվել, բանակցությունները փակուղում են։ Հաջորդիվ, երիտասարդը հրապարակեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտապ պահանջագիրն՝ ուղղված ՀՀ կառավարությանը։
«Հիմք ընդունելով 2025թ․ մարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից համապարփակ պահանջագիրը, հաշվի առնելով այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված խիստ սահմանափակ պատրաստակամությունը՝ ներառական կերպով քննարկելու և լուծում տալու պահանջագրում ներառված հարցերին, բավարարված չլինելով բնակարանային ծրագրում խոստացված մասնակի բարելավումներով, մտահոգված լինելով կառավարության վերջին որոշումների հետևանքով՝ բռնի տեղահանված արցախցիների չքավորությամբ և արտագաղթի ծավալներով՝ Խորհուրդը պահանջում է կառավարությունից՝ հետևյալ հրատապ և անմիջական միջոցները՝ անվերապահ կերպով ապահովել բնակվարձի աջակցության ծրագիրը՝ բոլոր տեղահանված արցախցիների համար, որոնք չունեն բնակարան՝ Հայաստանում՝ մինչև տվյալ ընտանիքի կարիքի պատշաճ բավարարում»,- նշեց երիտասարդը՝ ներկայացնելով պահանջագրի մյուս կետերը։