կարևոր
697 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-16 13:00
Քաղաքական

ՈւՂԻՂ․ Ավարտվել է ՀՅԴ Գերագույն ժողովը․ Իշխան Սաղաթելյանն ասուլիսով է հանդես գալիս

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր կազմ ունի․ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ ընտրված Իշխան Սաղաթելյանն ասուլիսով է հանդես գալիս։
 

Հիշեցնենք, որ Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։ Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:

Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.
 Իշխան Սաղաթելյան,
Աշոտ Սիմոնյան,
Թադևոս Ավետիսյան,
Գեղամ Մանուկյան,
Տիրան Խաչատրյան,
Պետրոս Մեղրյան,
 Հակոբ Մաթիլյան,
Իգոր Սարգսյան,
Կարեն Խանլարյան,
Խաչատուր Ստեփանյան,
Գերասիմ Վարդանյան,
Արգիշտի Գևորգյան,
 Քրիստինե Վարդանյան։

ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։