|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, ով G20 գագաթաժողովի համար այժմ գտնվում է Անթալիայում:
Ըստ AA-ի՝ նախագահների փակ հանդիպումը տևել է մեկ ժամ, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիլիօղլուն, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Ազգային հետախուզության կազամկերպության մինիստրի տեղակալ Հաքան ԶՖիդանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության Պոլսից պատգամավոր Բերաթ Ալբայրաքը, նախագահի գլխավոր քարտուղարի տեղակալ Իբրահին Քալընն ոը Թուրքիայում Վաշիգտոնի դեսպան Սերդար Քըլըչը:
ԱՄն-ից հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Ջոն Քերրին, Սպիտակ տան՝ միջազգային անվտանգության հարցերով խորհրդական Սուսան Ռայսն ու ԱՄՆ-ում ԱՆկարայի դեսպան Ջոն Բասսը:
Նշվում է, որ Օբաման և Էրդողանը հանդիպման մասին շուտով մամուլի ասուլիսով հանդես կգան: