|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մամուլի ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Երեկ գրեթե ուղիղ կերպով պնդեց, որ Արցախի հարցում մշտապես եղել է այսօրվա համոզմունքին, պարզապես չի համարձակվել հասարակության հետ անկեղծ լինել, այսինքն ուշադրությու’ն՝ իր դիրքորոշման ձևավորումը չի կապում պատերազմի արդյունքների հետ, այլ ասում է, որ ունեցել է ի սկզբանե։ Սա պետական դավաճանության հանցակազմի պարտադիր տարրերի դրսևորում կարող է դիտարկվել, քանի որ նման համոզմունքը թաքցնելով՝ իշխանության է եկել, այդ համոզմունքով պատերազմում հանդես է եկել որպես գերագույն հրամանատար, խաբեությամբ մարտակոչով պատերազմի է հանել հազարավոր հայորդիների՝ փաստորեն հակառակ իր այդ համոզմունքի»,- գրել է նա