|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուրբաթ՝ ապրիլ 7-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր Խաչատուրյանի եւ անդամներ՝ Քրիս Քեոսյանի ու Լեւոն Պարոնյանի հետ, այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Ազգային Առաջնորդարան եւ հանդիպում ունեցել Արեւմտյան թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Թորգոմ Ս. Եպս. Տոնոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Ազգ. վարչության անդամներ՝ Ջորջ Չորպաճյանը, Գալուստ Հակոբյանը եւ Սարգիս Թաթիկյանը. հայտնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմը։
Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի մասին: Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հայությունը՝ ազգ ու հայրենիք, կկարողանան հաղթահարել նաեւ այս ծանր հանգրվանը, հանուն հայոց բնօրրանի ու հայ ժողովուրդի ապահով կեցության եւ բնականոն կյանքով ապրելու ու բարգավաճելու ամենանվիրական բաղձանքի իրականացման: