|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 21 օր արդեն գտնվում է Հռոմի Gemelli հիվանդանոցում և բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ, այս ընթացքում առաջին անգամ աուդիուողերձով դիմել է հավատացյալներին, իր ապաքինման համար աղոթողներին, հայտնում է Vatican News-ը:
Նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր մտահոգվածներին:
«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես, գտնվելով այստեղ, ձեզ հետ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ, և Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն», - ասել է պոնտիֆիկոսն իսպաներեն։ Ուղերձը հեռարձակվել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ առավոտյան աղոթքի ժամանակ: