Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստ աղիքի շրջանում վիրահատության ենթարկվելուց 11 օր անց վերադարձել է Վատիկան, որտեղ շուրջ երկու շաբաթ հանգստի և վերականգնման փուլի մեջ կլինի: Այս մասին հայտնում է vaticannews.va-ը:
Պատասխանելով լրագրողների հարցերի՝ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին նշել է, որ Վատիկան վերադառնալուց առաջ Պապը մեկնել է Basilica of Saint Mary Major, որտեղ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի առջեւ՝ իր երախտագիտությունն է հայտնել իր վիրահատության հաջողության համար եւ աղոթք է բարձրացրել բոլոր հիվանդների համար, հատկապես նրանց համար, ում հետ ծանոթացել է հիվանդանոցում գտնվելու ընթացքում:
Տուն վերադառնալուց հետո կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետը թվիթերյան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս օրերին աղոթել են իր առողջության համար: Նա նաև կոչ է արել չմոռանալ բոլոր նրանց, ովքեր հիվանդ են և ունեն աղոթքների կարիք: