|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետ կապված: Այս մասին հայտնում է Vaticannews-ը։
«Շուրջ 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ, ապրում են անկլավում, և ենթադրյալ ճանապարհների փակումը նրանց մեկուսացրել է աշխարհից և զրկել սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից»,- նշված է Վատիկանի տարածած հաղորդագրության մեջ:
Հռոմի պապը բոլոր կողմերին կոչ է արել գտնել «խաղաղ լուծումներ՝ հանուն ժողովրդի բարօրության»։
Հռոմի պապն ասել է, որ «անհանգստացած է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով». «Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմեռային սեզոնի ընթացքում հետագա վատթարացման վտանգի տակ են»,-ասել է նա: