|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում տիրող մարդասիրական ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Սրբազան քահանայապետը նաև աջակցություն է հայտնել բոլորին, ովքեր տանջվում են ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոս պապը հատուկ ողջույնի խոսք է հղել հավատացյալներին, որոնք «համերաշխություն են դրսևորում Սիրիայի ժողովրդի, նախևառաջ` Իդլիբի բնակիչների հետ, որոնք ստիպված են փախչել պատերազմից»:
«Կրկին հայտնում եմ իմ խոր մտահոգությունն ու ցավը՝ կապված այդ անպաշտպան մարդկանց վերաբերող անմարդկային իրավիճակի հետ, որոնց թվում շատ են մահվան վտանգի առաջ կանգնած երեխաները»,- ասել է Հռոմի պապը:
Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակին՝ Հռոմի պապն ասել է. «Աղոթքով այն մարդկանց հետ եմ, որոնք տառապում են կորոնավիրուսի ներկայիս համաճարակի պատճառով և որոնք բուժում են անցնում: Կոչ եմ անում հավատացյալներին հաղթահարել այս դժվարին պահը հավատի ուժով, պարզ հույսով և գթուսրտությամբ: Թող Մեծ պահքի ժամանակաշրջանն օգնի մեզ բոլորիս ավետարանչական իմաստ հաղորդել ցավի և փորձության այս պահին»: