կարևոր
3898 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-16 13:36
Քաղաքական

Մի տեքստում գրված է «Լեռնային Ղարաբաղ», մյուսում՝ Արցախի Հանրապետություն․ Արծվիկ Մինասյան

Մի տեքստում գրված է «Լեռնային Ղարաբաղ», մյուսում՝ Արցախի Հանրապետություն․ Արծվիկ Մինասյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ը ունի կոնվենցիա, որի մայր կոնվենցիան վավերացվել է դեռևս 2010 թ․-ին Հայաստանի կողմից, և հիմա այդ կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«2010թ․-ին Ադրբեջանի վերապահմանը և հայտարարությանը փակընդդեմ` Հայաստանը կատարել է հայտարարություն հետևյալ բովանդակությամբ՝ Ադրբեջանի հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման, էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ։ Սա 2010 թ․-ին Հայաստանի Ազգային Ժողովի կողմից հայտարարությունն է։ Հիմա կամընտիր արձանագրությունը, երբ բերվել է վավերացման այս իշխանության ժամանակ, Ադրբեջանը շարունակել է նույն հայտարարությանը վերապահումը, և Հայաստանի կառավարությունը առաջարկել է նորից հայտարարության պատասխան, որտեղ սակայն չի օգտագործվում այս նույն բառակապակցությունը, օգտագործվում է Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Բայց Կառավարության որոշմամբ հաստատված հայտարարությամբ՝ ԱԺ ներկայացված հայտարարության մեջ կա էական տարբերություն։ ԱԺ-ում ներկայացված տեղեկանքում` տեղեկանքների բաժնում, որպես հայտարարության տեքստ հնչում է Արցախի Հանրապետություն բառը, որը խիստ խրախուսելի և ողջունելի է, սակայն Կառավարության կողմից հաստատվածում Արցախի Հանրապետություն բառակապակցությունը չկա»,- ասաց նա։