|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կենտրոնական և արևելյան Եվրոպայում այս շաբաթ ավելի քան 30 մարդ է մահացել ցրտից: Ամենամեծ թիվը գրանցվել է Լեհաստանում՝ 18 մարդ, երբ եղանակը մինուս 33 աստիճանի է հասել: Մահացածների մեծ մասը 35-ից 60 տարեկան անօթևաններ և ծանր հարբած մարդիկ են եղել: Ձյան մաքրման աշխատանքների համար լեհական իշխանությունները 3000 բանտարկյալների բահերով են «զինել»:
Եվս 20.000 մարդիկ առանց ջեռուցման և էլեկտրականության են մնացել, երբ Վարշավայից դուրս գտնվող հիդրոէլեկտրակայանը փչացել է:
Վերջին 48 ժամերի ընթացքում չորս մարդ է մահացել Չեխիայում: Իսկ ևս չորս հոգի մահացել են Լիտվայում: Գերմանիայում առնվազն երկու հոգի են մահացել՝ եղանակի հետ կապված պատահարներից:
Չնայած այս ամենին հարևան եվրոպական երկրներ Ռումինիայում և Բուլղարիայում տաք եղանակ է, իսկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում պատմության մեջ ամենատաք դեկտեմբերն է. քաղաքում 21.3 աստիճան տաքություն է գրանցվել: