|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Հունիսի 7-ը ճիշտ այն օրն է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է գնահատական տա այն ամբողջ ողբերգությանը, որ տեղի է ունեցել մեզ հետ։ Այս օրերին այն ծավալի ագրեսիան, որ իրականացվում է իշխանության կողմից հասկանալի է, որովհետև ուրիշ բան չունեն առաջարկելու, բայց ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները համբերատարությամբ լցվեն առաջիկա օրերին, որովհետև հիստերիաները միայն գնալով ավելանալու են և ուղղակի գնան ու իրենց վճռական արձագանքը տան այս իշխանությունների վարած քաղաքականությանն ու ողբերգություններին։ Այս իշխանությունները պատասխանատվության ենթարկվելու են, բնականաբար, չի կարող հայրենիքի հանձնումը անպատասխան մնալ»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։