կարևոր
418 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-16 13:00
Հասարակություն

250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան

250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան


ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը:

«Միայն այն հանգամանքը, որ ընդամենը 16000 բնակարան տրամադրվել, նշանակում է, որ ծրագիրը որպես այդպիսին, լավ չի աշխատում», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին։
 

«Իմ ընկալմամբ դա ընդամենը 16000 բնակարան է։ Իմ բոլոր շփումները գալիս են այն եզրակացության, որ տրվող գումարների չափը բավարար չէ: Դուք այս ամբիոնից իհարկե ասում եք, որ, օրինակ, 5 միլիոն տրամադրվում է տարբեր համայնքներ, հիմնականում մարզային բնակավայրեր, սահմանամերձ բնակավայրեր, բայց, պարոն Խաչատրյան, այն մարդիկ, որ պետք է ընտրեն, որտեղ բնակարան ձեռք բերեն, հիմնականում կապում են այն հանգամանքի հետ, թե ինչ զբաղվածություն պետք ա ունենան։ Այսինքն նախ և առաջ զբաղվածություն, ինքնազբաղվածություն ապահովելու հանգամանքով պայմանավորված են ընտրում  համայնքը: Հետևաբար ես կարծում եմ, որ այն գումարը, որ տրամադրվում է Երևանի և երևանամերձ համայնքների մասով, պետք է բարձրացվի, այսինքն առնվազն 4 միլիոն լինի, եթե չասեմ նույնիսկ ավելին։

Հետևաբար հարցադրումս հետևյալն է. 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ արդյոք քննարկել ծրագիր, որով կավելացվի գումարը կոնկրետ այն բնակավայրերի մասով, որտեղ հիմնականում տեղակայված են արցախցիները՝ իսկապես զբաղվածության խնդիր լուծելու հանգամանքով պայմանավորված»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։