կարևոր
2929 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-14 09:45
Քաղաքական

Սուրեն Պապիկյանը սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու համար․ «Հրապարակ»

Սուրեն Պապիկյանը սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին: Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:

Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե սա ինչ է նշանակում, զինվորական ծառայությունից գլուխ հանող մարդիկ բացատրեցին, որ սա նշանակում է երբեւէ չծառայած, երբեւէ ձեռքում զենք չբռնած, մինչեւ 50+ տարեկան բոլոր տղամարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ծառայել են10-15-20 տարի առաջ, տանել հավաքների եւ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սահման պահելու:

Ամբողջական հոդվածը՝  թերթի այսօրվա համարում։