|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի պետական TRT հեռուսատաալիքի հաղորդավարուհին Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ԶՈւ-ի գործողությունների մասին լուրն ընթերցելիս հակաիշխանական հայտարարություն է հնչեցրել:
Ըստ Demokarthaber-ի՝ TRT-ի Twitter-յան էջում գրառումներից մեկը կարդալիս նա հայտարարել է, որ «թուրքական Զու-ն Աֆրինում խաղաղ բնակչությանն է թիրախավորում»:
Աղմկահարույց հայտարարությունից հետո TRT-ն պարտավորվել է պարզաբանել կատարվածը՝ նշելով, որ «սխալմունք է եղել», և ներողություն է խնդրել կատարվածի համար:
Հաղորդավարուհին իր հերթին է ներողություն խնդրել և նշել, որ լուրն ընթերցելիս ինքը ցանկացել է ասել Քուրդիստանի բանվորական կուսակցություն, սակայն սխալմամբ արտաբերել է թուրքական ԶՈւ:
Հաղորդավարու նկատմամբ հետաքննություն է սկսվել: