կարևոր
715 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-11 15:57
Քաղաքական

Փաշինյանը Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից սենսացիոն հայտարարություն է արել. Օսկանյան

Փաշինյանը Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից սենսացիոն հայտարարություն է արել. Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից։

Ինչպես 2019-ին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հիմք ստեղծեց կործանարար պատերազմի համար, այնպես էլ այսօր արված նրա հայտարարությունը ապագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ նոր ոտնձգությունները լեգիտիմացնելու համար։

Չնայած դիվանագիտության և ազգային շահի տեսանկյունից վտանգավոր, անտեղյակ, անգրագետ, անզգույշ և հաճախ՝ հակասահմանադրական ու հակաօրինական հայտարարությունները այս կառավարության օրոք բազմաթիվ են, այսօր արված հայտարարությունը դրանց շարքում առավել ցայտուն է։

Պարզապես անհավատալի է, թե ինչ է «առաջարկում» Փաշինյանը ադրբեջանցիներին․ նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ Ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։

Դիվանագիտական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջև ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային ընկալման և ոչ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից։

Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ և միջազգային իրավունքի դրույթներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։ Վերադարձը՝ մինիմում։ Ինքնավարության որևէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ և նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլև այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչև սուվերենություն։

Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»։