|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված` 30-ամյա Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք որ Լիլիթ Թորոսյանը «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի աշխատանքները համակարգողն է: Նա այն լրագրողն է, ով հարցազրույցներ էր ունեցել Արթուր Վարդանյանի հետ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործը:
Օրեր առաջ նախաքննական մարմնի միջնորդությամբ երկարաձգվել էր խմբի հիմնական անդամների կալանքի ժամկետը, իսկ շաբաթներ առաջ էլ այս գործով ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էին ազատամարտիկ Վոլոդյա Առաքելյանը և «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: