|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված գործարար-ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը որևէ ցուցմունք չի տվել, նա իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբր Առաքելյանը ցուցմունք է տվել և խոստովանել, որ երկու ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ` նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ: Նախաքննությունը շարունակվում է: