|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուցմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման որոշման թեմային.
«Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։
Բողոքով պնդում ենք, որ՝
1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».
2) կալանավորման հիմքերը՝ փավուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.
3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,-գրում է Արմեն Գրիգորյանի պաշտպանը։