կարևոր
568 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-25 18:14
Քաղաքական

Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բողոքը դեռ մակագրված չէ։

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։

Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված՝ «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել։ Ըստ ՔԿ-ի՝ սպանությունն իրականացվել է՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:

ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

Մանրամաս՝ սկզբնաղբյուր կայքում։