|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։
Փաստաբանները պահանջում են բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օգոսոստոսի 15-ին կայացրած որոշումը և վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը կամ փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով։
Սեպտեմբերի 3-ին բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։