կարևոր
994 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 21:09
Քաղաքական

Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան

Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան

Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը վերացական է, բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պաշտպան Հրանտ Անանյանը։

Ինչպես հայտնի է՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, բավարարել է Բեգլարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։

Պաշտպան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ որևէ նոր հանգամանք չկա։

Նրա խոսքով՝ զավեշտն այն է, որ միջնորդության հիմքում դրվել են նույն հանգամանքները, ինչ նախորդ անգամ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։