|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առաջին դասարանցիների ընդունելությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա առցանց հայտագրման միջոցով։ Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարն ընդգծել է, որ առցանց հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով և երեք փուլով, որը նորություն չէ։ Այն անցյալ տարի նույնպես գործարկվել է: «Իրականացրել ենք նաև մի շարք փոփոխություններ և հույս ունենք, որ նախորդ տարի բարձրացված խնդիրներն այլևս չեն լինի»,-ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։
«Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող բոլոր դպրոցների համար,իսկ մեկ շաբաթ անց՝ հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ»,-նշել է Անդրեասյանը:
Նախարարի տեղակալը կոչ է արել մինչ հայտագրումը stugum.emis.am կայքի միջոցով ստուգել երեխայի և ծնողի տվյալների համապատասխանությունը` երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները մուտքագրելով համակարգ: