|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
– Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
-«Ծնող – երեխա կապ չի հայտնաբերվել»:
Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։
-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։
– ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը: