|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Կրեմլը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ կոնտինգենտ ուղարկելու հնարավորության հարցը պետք է տալ ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Այժմ գլխավորը ռեժիմի շարունակությունն ապահովելն է՝ բոլոր կողմերի կողմից համապատասխան համաձայնագրերի պայմանների կատարման համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։