|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ:
Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում նոր անտառային ծածկույթի ստեղծմանը:
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է անտառհիմնման և անտառվերականգման աշխատանքերի իրականացումը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը կազմակերպել Շրջակա միջավայի նախարարությունում՝ արդեն ավելի մանրամասն քննարկելու և կազմակերպելու հետագա անելիքները: