|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չափազանց կարևոր է մոտ ապագայում տրանսպորտային գծեր իրականացնել, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ․ այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Ընդգծելով, որ մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը՝ Էրդողանը շեշտել է՝ պետք է աշխատենք, որ դրանք գործարկվեն։
«Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», - նշել է Թուրքիայի նախագահը։