|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստազորում գտնվող քաղաքացիների հավաքի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել. «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«2022 թվականին պահեստազորում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին կոչ անել ռազմական պատրաստություն անցնել Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության մարմիններում և անվտանգության դաշնային ծառայության գործակալություններում»,- ասվում է փաստաթղթում։
Համաձայն հրամանագրի՝ կառավարությունը և տարածքային իշխանությունները պետք է ապահովեն հավաքագրման հետ կապված աշխատանքների իրականացումը։