|
Փոխարժեքներ
15 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր երկրում օգոստոսի 2-ից ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին: Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
Փաստաթղթերն այժմ կներկայացվեն պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև կդրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկության:
Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր: Սա կլինի այդ ռեժիմների արդեն 20-րդ երկարաձգումը: