|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք առանց զորահավաք հայտարարելու հատուկ ժամանակահատվածում պահեստազորայիններին զորակոչելու մասին: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Այն քաղաքացիները, որոնք հատուկ ժամանակահատվածում կկանչվեն պահեստազորի շարքերից, ենթակա կլինեն նույն աշխատանքային, սոցիալական, իրավական և կրթական երաշխիքների, որոնք տրամադրվում են մոբիլիզացված անձանց:
Նախատեսվում է ստեղծել զորակոչման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոններ`զինկոմիսարիատների հիման վրա:
Բարելավվում է նաև պահեստազորայինների ռազմական գրանցման կարգը, այդ թվում`տեղեկատվական և հեռահաղորդակցման ավտոմատացված համակարգի` «Օբերեգի» (զորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների միասնական պետական ռեգիստրի) միջոցով: