|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 27-ից կիջեցվի 25-ի: Ըստ РБК-Украина-ի՝ դրա մասին ասված է Ուկրինայի Գերագույն ռադայի հայտարարությունում։
Գերագույն Ռադան 2023 թվականի մայիսի 30-ին կողմ է քվեարկել թիվ 9281 օրենքին, իսկ նույն թվականի հունիսի 5-ին փաստաթուղթը հանձնվել է Ուկրաինայի նախագահին՝ ստորագրման։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր փաստաթուղթը չէր ստորագրվել։
2024 թվականի ապրիլի 2-ին Գերագույն Ռադայի կայքում նշվել է, որ օրենքը վերադարձվել է նախագահի ստորագրությամբ։
Իսկ Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկի՝ անցյալ տարի ստորագրած տեքստում ասված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման հաջորդ օրվանից։
Ըստ այդմ, արդեն վաղվանից՝ ապրիլի 3-ից Ուկրաինայում ծանուցումներ կտրվեն 25 տարեկան զինապարտ քաղաքացիներին։