|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Զինվոր լինելը պատիվ է, ոչ թե պարտականություն. որպեսզի յուրաքանչյուր հայ դպրոցական սա գիտակցի, ամենօրյա աշխատանք է հարկավոր: Այսպես են կարծում պաշտպանության նախարարությունում հավաքված տարբեր գերատեսչությունների ղեկավարները, աշխատակիցները. գրում է «Երկիր մեդիան»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ 2013-ին այդ նպատակով բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ՝ կազմակերպվել են բազմաթիվ այցեր զորամասեր, ուխտագնացություններ Արցախ, բանակումներ, վերապատրաստվել են զինղեկներ:
Բանակ-դպրոց կապի ամրապնդումը բանակի դրական վարկանիշի ձեւավորման նպատակ ունի նաեւ: Լուրջ աշխատանք է իրականացվել, բայց, նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, անելիքներն էլ քիչ չեն: Այսօր 1352 դպրոցներից 7 %-ում զինղեկ չկա, զենքը պահելու համար համապատասխան սենյակներ՝ եւս:
Զորակոչային տարիք ունեցող երիտասարդների շուրջ 70%-ն առողջական խնդիրներ ունի, նրանց ֆիզիկական վիճակը մտահոգիչ է: Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել, որ այդ 70-ից 50 տոկոսի շրջանում ֆիզիկական պատրաստվածության լուրջ խնդիր կա, ինչի պատճառներից մեկն էլ դպրոցում համապատասխան առարկայի վատ դրվածքն է։
Շարունակությունը` այստեղ: