|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի բժշկական հետազոտության արդյունքները մի շարք հիվանդությունների մասին են վկայում. գրում է contact.az-ը:
Նրա դուստրը՝ Նարմին Կամիլսոյը, Facebook-ի իր էջում գրել է, որ իրավապաշտպանի մոտ հայտնաբերվել է պարանոցային օստեոխոնդրոզ և միջողային սկավառակի պրոտրուզիա: Այնուամենայնիվ, նրան նշանակվել է ընդամենը ամբուլատոր բուժում կալանավայրի պայմաններում: Ալիևն ուժեղ գլխացավեր ունի, որոնց պատճառը նյարդային համակարգի խախտումներն են և հոգեբանական լարվածությունը: Նրա բանտախցում ցուրտ է (ջեռուցում կլինի միայն նոյեմբերի 15-ին), և նա հաճախ հիվանդանում է:
Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու, լիազորությունները չարաշահելու և անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Նա իր մեղքը չի ընդունում, իսկ Amnesty İnternational-ի կողմից քաղբանտարկյալ է ճանաչվել: