|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գրիգոր Գրիգորյանը որոշակի առողջական խնդիրներ ունի, ահա` ինչու հրաժարվել է մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին` ո՞րն էր պատճառը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հրաժարվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նիստում այդ մասին հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մամուլում ներկայացնում են, թե Գրիգոր Գրիգորյանը ծանր հիվանդ, բայց դա այդպես չէ: Նա պարզապես բուժման կարիք ունի: «Ինքը մնում է պատգամավոր, և որևէ մանդատ վայր դնելու մասին խոսք չի կարող գնալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: