|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Պետդումային սեփական որոշմամբ լիազորություններից զրկել պատգամավորներին, ովքեր մեկ ամիս շարունակ բացակայել են բոլոր լիագումար նիստերից, չեն մասնակցել հանձնաժողովների աշխատանքներին, չեն շփվել իրենց ընտրողների հետ. հայտնում է kommersant.ru-ն:
Օրինագիծն ընդունվել էր Պետդումայում ապրիլի 22-ին: «Կողմ» էին քվեարկել բոլոր խմբակցությունները, բացի Կոմունիստականից: Կոմունիստների կարծիքով` օրենքը հակասահմանադրական է: Նրանք մտադիր են դա ապացուցել Սահմանադրական դատարանում: