կարևոր
697 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 19:32
Աշխարհ

Պուտինը ստորագրել է «Խոշտանգումների կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիան չեղյալ համարող օրենք

Պուտինը ստորագրել է «Խոշտանգումների կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիան չեղյալ համարող օրենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիան չեղյալ համարող օրենք, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նշվում է, որ Եվրոպայի խորհրդի կողմից «Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» Եվրոպական կոմիտեում նոր ռուս անդամի ընտրության գործընթացը (նախորդի լիազորությունների ժամկետի լրանալու պատճառով) արգելափակելու պատճառով Ռուսաստանի Դաշնությունը ներկայացված չէ այս կոմիտեում 2023 թվականի դեկտեմբերից ի վեր և չի կարողանում լիարժեք և արդյունավետորեն մասնակցել այս մոնիթորինգի մեխանիզմի աշխատանքներին։

Եվրոպական կոմիտեում Ռուսաստանի ներկայացվածությունն ապահովելու խնդրանքները անտեսվել են՝ չնայած Եվրոպական կոնվենցիայով սահմանված համագործակցության սկզբունքին։

«Այս խտրական հանգամանքները ոչ միայն խախտում են Ռուսաստանի ներկայացուցչական իրավունքները Եվրոպական կոմիտեում, այլև խաթարում են Եվրոպական կոնվենցիայով ստեղծված մեխանիզմը՝ խոշտանգումներից և այլ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման փոխադարձ մոնիթորինգի համար, որի արդյունքում առաջարկվում է չեղյալ հայտարարել նշված կոնվենցիան և դրա արձանագրությունները», - նշվում է փաստաթղթում։